ՀայերենEnglishРусский
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
 Կյանքն այսօր զարգանում է խելահեղ տեմպերով` արդեն առկա վտանգներին ավելացնելով նորերը: Առանց շրջապատող աշխարհի մասին սպառիչ տեղեկատվության, մարդը կորցնում է ապահովության, հանգամանքները ղեկավարելի դարձնելու և ինքնավստահության զգացումները: Այս հանգամանքն առավել կարևորվում է արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ տեղեկատվության պակասը և գիտելիքների ոչ բավարար մակարդակը կարող են մարդկային կյանքեր արժենալ:

  Բնական ու տեխնածին, համաճարակային ու էկոլոգիական աղետների իրական հավանականությունը, ինչպես նաև բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների ոչ պատշաճ իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին անհրաժեշտություն է ստեղծել ունենալ ինտերնետային կայք, որը բնակչության ամենալայն խավերի համար ճանաչողական, տեղեկատվական, ուսուցողական ու խորհրդատվական դաշտ կապահովի և կնպաստի արտակարգ իրավիճակներին դիմակայելու` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների և բնակչության պատրաստվածության բարձրացմանը:
  Այցելելով ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայք, դուք կտեղեկանաք, թե ինչ դեպքեր են տեղի ունենում մեր հանրապետությունում, ինչ են անում կառավարման մարմինները, ինչ պլաններ ու ծրագրեր ունեն, կիմանաք արտակարգ իրավիճակների դեպքում Ձեր անելիքների ու վարքականոնների մասին, կկարողանաք գնահատել մեր հանրապետությանը սպառնացող վտանգներն ու դրանց ռիսկերը, կծանոթանաք առօրյա կյանքում հաճախ հանդիպող դեպքերի առաջին նախաբժշկական օգնության հիմունքներին ու էլի շատ այլ օգտակար ուսուցողական և ճանաչողական նյութերի: Մի խոսքով, դուք այստեղ կգտնեք յուրաքանչյուրի համար անհրաժեշտ այն տեղեկատվությունը, որն անպայման կօգնի Ձեզ և Ձեր մերձավորներին արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում դիմելու ճիշտ գործողությունների:







ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կարեն Սարգսյանն ու Դավիթ Տոնոյանը շնորհավորել են ԱԻՊԾ աշխատակիցների Ամանորը

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հերթապահ ստորաբաժանումներում 2018 թվականի...

02-01-2018

ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի ծառայակիցներ, գործընկերներ, Ահա և պատմություն է դառնում 2017 թվականը...

31-12-2017

Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով...

30-12-2017





ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 21.01.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 22.01.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունվարի 21-ին ժամը 17:55-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Իսակովի 5 բն. 2...

22-01-2018

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 20.01.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 21.01.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունվարի  20-ին ժամը 20:06-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել,որ Դրմբոն -Գետավան ավտոճանապարհի...

22-01-2018

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 18.01.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 19.01.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունվարի 18-ին ժամը 11:52-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ.Գալստյան  16ա հասցեում հրդեհ է բռնկվել:...

19-01-2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արտակարգ ալիք.22-րդ հաղորդում

15-01-2018



ԵՂԱՆԱԿԸ   ԱՀ-ում

Հունվարի 22-ին կդիտվի թույլ ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը` գիշերը  +1 +4 ցերեկը +10 +15:

22-01-2018



ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ   ԱՀ-ում

ԱՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը,Վարդենյաց  լեռնանցքը: 

Բոլոր վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

22-01-2018