ՀայերենEnglishРусский

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Կենսագրություն

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԼԱԴԻԿ ՌՈՒԲԵՆԻ

                                        

Ծնվել է 1961թ. հունվարի 21 -ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դամիրլու (Ծաղկաշեն) գյուղում: 1978-1982թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետում:

1988թ.  փետրվարից Չայլուի ինքնապաշտպանական ջոկատի անդամ է: Մասնակցել է շրջանի բոլոր մարտական գործողություններին՝ 2 անգամ ծանր վիրավորվել:

1993թ. հունիսին նշանակվել է 5-րդ պաշտպանական շրջանի հրետանու պետ:

1994թ. ապրիլին նշանակվել է ՊԲ հրետանու վարչության շտաբի պետ:

1997թ. հունվարին նշանակվել է խառը հրետանային գնդի հրամանատար:

1999թ. նշանակվել է ՊԲ հրետանու վարչության պետ:

2000-2007թթ.՝ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ:

2004թ. մայիսին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

2007-2012թթ.՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարար:

2012-2017թթ.՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար:

2017-2019թթ.՝ ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալ:

2019թ. հունիսի 11-ին ԱՀ Նախագահը հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

1994թ. պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Պարգևատրվել է նաև ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար», «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», ԱՀ «Մխիթար Գոշ»,  ԱՀ «Երախտագիտություն» մեդալներով:

Ամուսնացած է, ունի 2 զավակ: