ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 04.09.2019թ. ՄԻՆՉԵՎ 08.09.2019թ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

10-09-2019


Աֆրիկյան ժանտախտ

Սեպտեմբերի 4-ին ժամը 10:15-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 3-ին Ասկերանի շրջանի Ակնա թաղամասում աֆրիկյան ժանտախտի պատճառով սատկել է 14 գլուխ խոզ: Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ոստիկանության և ԱԱԾ հերթապահ մասեր:


Կենցաղային կանչեր 

Սեպտեմբերի  7-ին  ժամը  09:33-ին  քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Մ.Մաշտոցի  3 հասցեում  փակվել  է բնակարանի բաղնիքի դուռը, որտեղ գտնվում է անչափահաս երեխա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:33-ին հերթապահ օպերատիվ  խումբը    մեկնել է կանչի վայր և բացել դուռը:


Սեպտեմբերի 8-ին ժամը 18:27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչց տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Շիրազի 28 հասցեում՝ բնակելի տան բանջարանոցում օձ է հայտնաբերվել, անհրաժեշտ է  փրկարարների օգնությունը: Ժամը 18:30-ին  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և օձը տեղափոխել անվտանգ տարածք: