ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՃՏՊ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վրա

11-09-2019


Այսօր ժամը 16:05-ին ԱԻՊԾ Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով «Land Rover» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 60մ գլորվել ձորը: Ահազանգով դեպքի վայր են մեկնել Շուշիի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները: Ավտոմեքենայի մեջ գտնվել են Լեհաստանի քաղաքացիներ: ՃՏՊ հետևանքով վարորդը՝ 30-ամյա Ա. Կ-ն և ուղևորներ՝ 26-ամյա Ն. Ա-ն և 26-ամյա Ռ. Գ-ն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և Շուշի շրջանային շտապօգնության մեքենայով տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բուժմիավորում:

 

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվել է բավարար: Վերջիններս հետազոտվելուց հետո դուրս են գրվել: