ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հադրութի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել:

25-11-2021



Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
 
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:
 
Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:
 
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:
 
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն: