Նորություններ

Պաշտոնական

Այսօր ԱԻ պետական ծառայության ավագ լեյտենանտ Դավիթ Վլադիմիրի Դոլուխանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 39 տարեկան:

10-09-2022



ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Կարեն Ավետիսյանը, Երևանում ԱԻՊԾ ներկայացուցիչ Արմեն Սարուխանյանն այցելել են Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում անմահացած փրկարար` Դավիթ Դոլուխանյանի շիրիմին, շնորհավորել հերոսի երկնային ծնունդը:

Դ.Դոլուխանյանն ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբում աշխատանքի է ընդունվել 2006 թվականից: Եղել է առաջին խմբի առաջին ջոկի հրամանատարը։

2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի ընթացքում ԱԻՊԾ համահավաք վաշտի անձնակազմի հետ մեկտեղ Դավիթը ևս մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:

Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ Շուշիի շրջանում: ԱՀ Նախագահի հրամանագրով՝ Դ.Դոլուխանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: