Նորություններ

Պաշտոնական

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

22-09-2022



Սեպտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 21։57-ին, երկրաշարժ է գրանցվել Իրանի Իսլամական Հանրապետությունում` Թասուջ քաղաքից 24 կմ արևմուտք, Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի մայրաքաղաքում, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում, Արարատի և Կոտայքի մարզերում, Երևան քաղաքում։