Նորություններ

Պաշտոնական

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին:

26-09-2022



Սեպտեմբերի 25-ին ժամը 01:43-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնում ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ժամը 01:44-ին փրկարար ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր, միաժամանակ դեպքի վերաբերյալ հաղորդվել է «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ:

Տեղ հասնելուց պարզվել է, որ Կ. Ս-ը (Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 74 հասցեի բնակիչ, ծնված 1989թ.) իր վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:

Պատահարի հետևանքով վարորդ` Կ.Ս-ն թեթև մարմնական վնասվածքներով շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել կանխարգելիչ միջոցառումներ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է բավարար :

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մաս: