Նորություններ

Պաշտոնական

Հարգանքի տուրք է մատուցվել Ազատամարտիկների անվան պուրակում

27-09-2022



Երկու տարվա հեռավորությունից Արցախը կրկին հավաքվել է՝ ոգեկոչելու 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը: Երկու տարի առաջ այս օրը արցախցիներն առերեսվեցին հերթական փորձությանը:

Զինված ուժերի հետ մեկտեղ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվեցին կամավորները, ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները, ուսուցիչներն ու բանվորները:
Հայ ժողովուրդը հերթական անգամ հարկադրված էր մարտի դաշտում պաշտպանել իր ապրելու և արարելու իրավունքները։

Այսօր, 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակի և ոգեկոչման օրն է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։