ՆորություններՊաշտոնական
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ
30-10-2022

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի, միաժամանակ փրկարար ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:
30 տարի առաջ ստեղծված կառույցի գործունեության հիմքը եղել և շարունակում է լինել մարդասիրությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնի շուրջօրյա աշխատանքով՝ տարեցտարի ավելի է ամրապնդվում ծառայություն-հասարակություն կապը: Մեր հայրենակիցներն էլ գիտեն, որ ցանկացած իրավիճակում կարող են ապավինել Արցախի փրկարարին: Ինչը հատկապես ակնառու դարձավ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին:
Այսօր ունենք մի համակարգ, որտեղ կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կանխարգելման, արագ արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունները, իսկ յուրաքանչյուր աշխատակից գիտի իր դերը՝ ճիշտ գործելու և առավելագույնն անելու սահմանը:
Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների բարեկարգ ու նորոգվող պայմանները, պարբերաբար թարմացվող տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, հաճախակի վերապատրաստվող կադրերը, յուրաքանչյուրիս սրտացավ ու արհեստավարժ մոտեցումը մի նոր որակ է հաղորդել ԱԻ ծառայությանը:
ԱԻՊԾ ենթակայությամբ գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն», «Տեխնիկական անվտանգության կենտրոն» և «Պետական պահուստ» ՊՈԱԿ-ների հետ մշտապես տարվող հետևողական ու համակարգված աշխատանքն ապահովում է ծառայողական գործունեության բարձր մակարդակը:
Տարիների ընթացքում ծառայությունն իր կայացման ուղին կերտել է՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Սակայն, այսօր ունենք մի կառույց, որն ի զորու է կանխարգելել ու հակազդել ցանկացած վտանգի պայմաններում:
Ծառայել 24-ժամյա ռեժիմով, արագ արձագանքել ցանկացած կանչի, օգնել ու փրկել՝ ներդնելով վերջին ջանքերը, պատշաճորեն կատարել ծառայողական պարտականությունները, բարձր պահել փրկարարի պատիվն ու արժանապատվությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ուժ, համբերություն և նորանոր հաջողություններ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյան: