Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 07.12.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 08.12.2022թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

07-12-2022


Տեխնածին պատահարներ

ՃՏՊ

Դեկտեմբերի 8-ին ժամը 02:12-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:08-ին Մարտակերտ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: ՃՏՊ-ի հետևանքով կա տուժած: Ժամը 02:09-ին Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղ են հասել ժամը 02:10-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ տուժածին անգիտակից վիճակում Մարտակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Մարտակերտի շրջանային բուժմիավորում: Ճշտումներից պարզվել է, որ նախնական տվյալներով Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա․ Մ.-ն իր վարած «Mercedes-Benz w124» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և վերադարձել մշտական տեղակայման վայր՝ ժամը 02:50-ին: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժած վարորդ Ա․ Մ.-ի վիճակը գնահատվել է ծանր:  

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:    

Վառման եղանակով զինամթերքի ոչնչացում

Դեկտեմբերի 7-ին ժամը 10:01-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ  Ս. Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ԱԻՊԾ տարածքից մեկնել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածք՝ պահեստավորված զինամթերքը վառման եղանակով ոչնչացման նպատակով: Ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն վառման եղանակով ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր`ժամը 13:20-ին:           

Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Հրդեհ

էլեկտրաենթակայան                  

Դեկտեմբերի 7-ին ժամը 12:18-ին Ստեփանակերտ քաղաքի «Արցախէներգո» ՓԲԸ հերթապահ  Ս. Մինասյանից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2 հասցեում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է էլեկտրաենթակայան: Ժամը 12:18-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-43253» մակնիշի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 12:23-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, լիկվիդացվել`ժամը 12:44-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր`ժամը 13:00-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ մայոր Ա. Հարությունյանի, նախնական տվյալներով այրվել է 11,02 համարի էլեկտրաենթակայանը` լրիվությամբ:  

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Կենցաղային  պատահարներ                

Դեկտեմբերի 7-ին ժամը 23:27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ. Մ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան շենքի բնակարաններից մեկում փակվել է մուտքի դուռը և երեխան չի արձագանքում զանգերին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 23:28-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր բացել դուռը և երեխային հայտնաբերել քնած վիճակում: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր`ժամը 23:58-ին: