ՆորություններՊաշտոնական
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
12-12-2022

Դեկտեմբերի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 693 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 22-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 6 ելք: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով մեկ ելք է կատարվել: Հրդեհի դեպքերից երկուսը տեղի է ունեցել մայրաքաղաքում, այրվել է էլեկտրաենթակայան և տան տանիք: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և իրականացրել համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 5245 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
ԱԻ պետական ծառայությունը Հանրապետության ողջ տարածքում համակարգված աշխատանք է իրականացնում, ապահովելով բնակչության անվտանգությունը, կանխում սպասվող սպառնալիքները: