ՆորություններՊաշտոնական
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
26-12-2022

Դեկտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 856 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք, իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք: Հայտնաբերվել է շուրջ 103 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
Շաբաթվա ընթացքում թունավորման վերաբերյալ 4 հաղորդում է գրանցվել: Դեպքերի հիմնական պատճառ է հանդիսացել խոհանոցում կամ լոգասենյակում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազը: ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին` անցանկալի հետևանքները բացառելու նպատակով, հետևել անվտանգության կանոններին:
Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Բնապահպանական պատճառաբանություններով Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն 2 շաբաթ է Արցախը կատարյալ շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:
ԱԻ պետական ծառայությունը համակարգված աշխատանք է իրականացնում Հանրապետության ողջ տարածքում՝ ուղղված բնակչության անվտանգությանը:
Օգնության և փրկության հեռախոսահամարներն են՝ 911, 101, 112, 047 94-09-11