Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 20.01.2023թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 21.01.2023թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20-01-2023


Տեխնածին պատահարներ

Հրդեհներ

Հունվարի 20-ին ժամը 13:33-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Հ․-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Վ․ Մամիկոնյան 14 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում` բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է գազի բալոն: Ժամը 13:34-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-43253» մակնիշի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 13:41-ին: Հրդեհը ձեռքի ուժերով մեկուսացվել է, լիկվիդացվել` ժամը 13:54-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 14:22-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ մայոր Ա. Հարությունյանի նախնական տվյալներով մասնակիորեն այրվել է Գ. Պ.-ին պատկանող սառնարանը և տան շքամուտքում գտնվող մառանի դուռը: Հրդեհի հետևանքով նույն հասցեի բնակիչ Կ․Պ-ին մարմնական այրվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության Կ. Պ.-ն ստացել է աջ վերնաթաթի և դեմքի աջ կեսի 2% առաջին աստիճանի թերմիկ վնասվածք։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Զինամթերքի ոչնչացում

Հունվարի 20-ին ժամը 11:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ Ս. Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը և «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակիցները «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածք՝ պահեստավորված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 12:00-ին և ժամը 12:30-ն իրականացվել է երկու պայթյուն, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը և «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակիցները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 14:05-ին:           

Հաղորդագրությունը փոխանցվել Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

                                                                                                  ***

Հունվարի 20-ին ժամը 11:45-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից  Թավադյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:50-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ պահեստավորված զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է պայթյուն՝ 6կգ 500գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ:

Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր

Կենցաղային  պատահարներ

ունվարի 20-ին ժամը 09:12-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Ա․-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 93 հասցեում փակվել է մուտքի դուռը` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:13-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 09:45-ին:

                                                                                                   ***

Հունվարի 20-ին ժամը 10:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Բ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ 1-ին փակուղու 6 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:01-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Տեղ հասնելուց պարզվել է, որ վերելակի դուռը բացել են տեղի ուժերով: Հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 10:08-ին:

                                                                                                   ***

Հունվարի 20-ին ժամը 10:19-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մայոր  Մ. Ղուկասյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:18-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 11 հասցե՝ դիակի տեղափոխման նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:18-ին:

                                                                                                   ***

Հունվարի 20-ին ժամը 10:24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Բ․-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ 13 հասցեում փակվել է մուտքի դուռը` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:26-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 10:52-ին:

                                                                                                   ***

Հունվարի 20-ին ժամը 18:33-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է. Մ․-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աբովյան 46 հասցեում շունը մտել է երկաթյա ճաղերի արանքը և չի կարողանում դուրս գալ` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:34-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր՝ շանը հանել ճաղերի արանքից և տեղափոխել անվտանգ տարածք: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:51-ին:

                                                                                                 ***

Հունվարի 20-ին ժամը 20:33-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Մ․-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ն. Ստեփանյան 9 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 20:33-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել վերելակի դուռը։ Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 21:32-ին: