Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 22.01.2023թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 23.01.2023թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

22-01-2023


Տեխնածին պատահարներ
Հրդեհ
Հունվարի 22-ին ժամը 15:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․ Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աբրահամյան 22 հասցեի մոտակայքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտ: Ժամը 15:23-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի հրշեջ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը  15:31-ին: Հրդեհը մեկուսացվել է` ժամը 15:54-ին, մարվել` ժամը 16:08-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:06-ին:
Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 4-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Մ. Մելքումյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է աղբակույտ:
Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
                                                                                              ***
Հունվարի 22-ին ժամը 19:58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ․ Կ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 10 շենքի 4-րդ մուտքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում են շենքի մուտքի էլեկտրահաշվիչները: Ժամը 19:58-ին տեղեկությունը փոխանցվել է «Արցախէներգո» ՓԲԸ: Ժամը 19:59-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի հրշեջ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը  20:04-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ տեղի է ունեցել շենքի մուտքում տեղակայված էլեկտրահաշվիչների էլեկտրալարերի կարճ միացում, հրդեհ չի բռնկվել: Մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 20:59-ին
Զինամթերքի հայտնաբերում  
Հունվարի 22-ին ժամը 11:26-ին Ասկերանի շրջանի Սզնեք համայնքի բնակիչ Ս․Թ․-ից ահազանգ է ստացվել, որ ժամը 11:20-ի սահմաններում նույն համայնքի տարածքում հայտնաբերել է նախնական տվյալներով մեկ միավոր ականանետ` ականով լիցքավորված: Հաղորդագրությունը ընդունվել է ի գիտություն` արձագանքման համար:  
Կենցաղային պատահարներ 
Հունվարի 22-ին ժամը 10:26-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է․ Շ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Կամոյի 2-րդ նրբանցք 3-րդ շենքի բնակարաններից մեկի մուտքի դուռը փակվել է, որի ներսում անչափահաս երեխաներ են մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:27-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է  մշտական տեղակայման  վայր` ժամը 10:50-ին:
                                                                                             ***
Հունվարի 22-ին ժամը 12:01-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Ա․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Ա. Իսակովի 2բ հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:02-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է  մշտական տեղակայման  վայր` ժամը 13:01-ին:
                                                                                                   ***
Հունվարի 22-ին ժամը 17:32-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն․ Մ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 123 շենքի խափանված  վերելակում  մարդ  է  մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:33-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 14:47-ին:
                                                                                                  ***
Հունվարի 22-ին ժամը 17:59-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ․ Ս․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 82 շենքի խափանված  վերելակում  մարդ  է  մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:59-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:10-ին:
                                                                                                  ***
Հունվարի 22-ին ժամը 22:43-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ․ Հ-․ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Վ. Սարոյան 4  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 22:44-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Մինչև կանչի վայր ժամանելը պարզվել է, որ դուռը բացել են սեփական ուժերով: Հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է  մշտական տեղակայման  վայր` ժամը 22:51-ին:
                                                                                                ***
Հունվարի 23-ին ժամը 00:33-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ․ Գ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Գոշ 10Ա բնակարանից, որտեղ բնակվում է տարեց պապիկ, լսվում է օգնության կանչ: Հաղորդվել է ոստիկանության հերթապահ ավ. լ-նտ Վ. Արզումանյանին: Ճշտումներից հետո ժամը 00:43-ին կանչի վայր է ուղարկվել ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահ բրիգադը: Տեղ հասնելուց պարզվել է, որ բնակարանում գտնվում է Ա․ Հ․-ն կիսաքնած վիճակում և չէր հիշում եղելությունը: Բուժզննումից հետո պարզվեց, որ Ա.Հ․-ին հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա: Ժամը 00:54-ին հերթապահ օպերատիվ խումբը ուղևորվել է Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 31 հասցե (դռան բացում):
                                                                                                   ***
Հունվարի 23-ին ժամը 00:43-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Ս․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Ազատամարտիկների 31  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 00:54-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը Ստեփանակերտ քաղաքի Մ. Գոշ 10Ա հասցեից «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է  մշտական տեղակայման  վայր` ժամը 01:13-ին: