Նորություններ

Պաշտոնական

Արցախում ավտոճանապարհները հիմնականում երթևեկելի են

21-01-2023




Այսօր և առաջիկա օրերին Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով։ Բարձրադիր գոտիներում սպասվում է թույլ տեղումներ։
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Ստեփանակերտ-Ննգի միջշրջանային մայրուղու Բովուրխանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, որոշ հատվածներում` մառախուղ։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։