Նորություններ

Պաշտոնական

Հրդեհ` մայրաքաղաքի Ազատամարտիկների 43 շենքում. Տուժածներ չկան

02-02-2023




Փետրվարի 2-ին ժամը 20:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ազատամարտիկների 43 շենքում բռնկված հրդեհի մասին։

Հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը` ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ։
Այրվել է բնակարանի բաղնիքի օդափոխիչը։ Կրակը մարվել է ձեռքի միջոցներով։
Կանչի մասին հաղորդվել է <<Արցախէներգո>>, <<Արցախգազ>> և <<Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան>> ընկերություններին։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։