Նորություններ

Պաշտոնական

 Այրվել է Վերին Հոռաթաղի բնակչին պատկանող խանութը

04-02-2023




Փետրվարի 4-ին ժամը 01:10-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վերին Հոռաթաղ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտակերտի հրշեջ-փրկարարական մասին կից Գետավանի հրշեջ-փրկարարական ջոկից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը լիկվիդացրել են 01:58-ին, մարել՝ 02:15-ին։

Լրիվությամբ այրվել է Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակչին պատկանող խանութը։

Ստուգմամբ զբաղվում է պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։