ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 27.07.2017թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 28.07.2017թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

28-07-2017


Տեխնածին պատահարներ

 

Պայթուն ականի վրա

     Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունու շրջանի <<Նովրուզլու>> կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

 

Բնածին պատահարներ  

 

Հրդեհներ               

          

      Հուլիսի 27-ին ժամը 11:45-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքի Բեգզադյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 11:48-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 11:51-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, լիկվիդացվել` ժամը 12:30-ին:

 

***

     Հուլիսի 27-ին ժամը 12:22-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:20-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:21-ին Առաջամուղի ՀՓՋ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 12:37-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը     15:00-ին, լիկվիդացվել` ժամը 15:57-ին:

 

***

     Հուլիսի 27-ին ժամը 14:34-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:32-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ասկերան քաղաքի Շահույան փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:33-ին Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 14:34-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, լիկվիդացվել` ժամը   14:55-ին:

 

***

     Հուլիսի 27-ին ժամը 15:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 15:01-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 15:07-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, լիկվիդացվել` ժամը 16:14-ին:

 

***

    Հուլիսի 27-ին ժամը 16:48-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:46-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Հադրութի շրջանի Մելիքաշեն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 16:47-ին Հադրութի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 16:56-ին: Ժամը 17:15-ին Հադրութի ՀՓՄ-ից օգնության է մեկնել ևս 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը  18:25-ին, լիկվիդացվել` ժամը 18:40-ին:

***

     Հուլիսի 27-ին ժամը 20:07-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի ՈՒլուբաբյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 20:09-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 20:15-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, լիկվիդացվել` ժամը 20:50-ին:

 

 

Կենցաղային  պատահարներ               

      Հուլիսի 27-ին ժամը 19:56-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:56-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածք և ցուցաբերել տեխնիկական օգնություն:

 

***

     Հուլիսի 27-ին ժամը 21:41-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի 6 շենք 17 բն. հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և  ցուցաբերել համապատասխան օգնություն: